Դեկտեմբերի 26-ին ԱՀ  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։ Այս մասին NEWS.am-ին  հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով  ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն էր։

Խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները  քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության  է դրվել  և  3 կողմ ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Այն  ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։