Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով N զորամասում դեկտեմբերի 27-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ստորաբաժանումները, համաձայն մարտական հաշվարկի, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, սահմանված ժամկետներում զբաղեցրել են նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր։
Դեկտեմբերի 27-ին N զորամասի պահպանության տեղամասում իրականացվել են ստուգայցեր։
Հրամանատարությունը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել զինծառայողներին ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։




























