Այսօրվա դրությամբ Հայաստանի սահմաններից դուրս ապրում է շուրջ 7 մլն. հայ։ Այս մասին հայտնում է արգենտինյան «Դիարիո Արմենիա» թերթը՝ վկայակոչելով Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը։
Թերթը՝ վկայակոչելով ՄՄԿ-ի 2008 թվականի հաշվետվությունը, տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ շուրջ 7 մլն. հայ է ապրում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Հաշվետվության համաձայն, մոտ 800 հազար հայեր լքել են երկիրը նախորդ դարի 90-ական թվականներին։ Դա կազմում է Հայաստանի բնակչության մեկ չորրորդը և ընդունված է համարել, որ նրանք լքել են երկիրը աշխատանք որոնելու նպատակով։ Դրանց 60%-ը կազմում են 20-45 տարեկան միջնակարգ կրթությամբ մարդիկ։



























