Նիդեռլանդների ԿԲ-ն (DNB) հայտարարել է, որ «խորապես ափսոսում է» այն կարեւոր դերի համար, որն իր առաջին տնօրեններից շատերն ունեցել են 19-րդ դարում ստրկավաճառության մեջ։ Այս մասին վկայում է բանկի առաջին տարիների անկախ ուսումնասիրությունը։
Հոլանդացիները ներգրավված են եղել գլոբալ ստրկության մեջ 17-րդ դարից, քանի դեռ անդրատլանտյան ստրկավաճառությունը չի չեղարկվել Նիդեռլանդների կողմից 1814 թվականին, երբ հիմնադրվել է DNB-ն:
Հետաքննությունը ցույց է տվել, որ Ամստերդամի ֆինանսական վերնախավի մեծամասնությունն անմիջականորեն ներգրավված է ստրկավաճառության մեջ:
«DNB-ն ակտիվ դեր է խաղացել ստրկության պահպանման գործում։ DNB-ի տնօրեններն անձամբ ներգրավված էին գաղութային ստրկության մեջ»,- զեկույցի ներկայացման ժամանակ ասել է Կենտրոնական բանկի ղեկավար Կլաաս Կնոթը:
Առաջին 17 մասնավոր ներդրողներից 11-ը կամ ունեին պլանտացիաներ Կարիբներում եւ Հարավային Ամերիկայում, որտեղ ստրուկներին ստիպում էին աշխատել, կամ առեւտուր էին անում այնտեղ արտադրվող ապրանքներով, ինչպիսիք են շաքարավազը, սուրճը, բամբակը եւ ծխախոտը:
Հետաքննությունը նաեւ պարզել է, որ DNB-ի տնօրեններն ակտիվորեն պայքարել են ստրկության վերացման դեմ՝ չնայած Նիդեռլանդներում աճող դիմադրության ալիքին եւ ստրկատերերին փոխհատուցում տալու համար։
DNB-ի վեց տնօրեններից երեքը փոխհատուցում է ստացել, երբ 1863 թվականին Նիդեռլանդներում ստրկությունը վերջնականապես չեղարկվել է։





























