NEWS.am-ի հետ հարցազրույցում  Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան անդրադարձել է 2010 թ. 13,5 տոկոս անկում արձանագրած գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալների վերականգնման դրական ակնկալիքներին: 

Վերականգնողական աճը կարող է ավելացնել ՀՆԱ-ն եւ բարելավել Հայաստանի դիրքերը «Forbes» -ի վարկանիշում: Միժամանակ` հարկերի հավաքագրումն այդպես էլ օրակարգից դուրս չի գալիս...

Ձեր կարծիքով, Հայաստանի տնտեսության ներկայիս վերականգնողական աճը որոքանո՞վ է կապված գունավոր մետաղների գների հետ:

Անկասկած, փոխկապակցվածություն կա, այդ թվում նաեւ այն պատճառով, որ ընդհանուր վերականգնումը շոշափում է նաեւ լեռնարդյունբերության հատվածը: Միաժամանակ, վերականգնումն էապես պայմանավորված է  նաեւ այլ գործոններով: Օրինակ, տրանսֆերտների աճը խթանել է տնային տնտեսությունների սպառողականությունը եւ  աջակցել է տնտեսության այնպիսի հատվածներին, ինչպիսիք են  մանրածախ առեւտուրը,  հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսը,  տրանսպորտն ու հեռահաղորդակցությունը: Սպառման եւ ներդրումների դինամիկայի վրա նշանակալի ազդեցություն է ունեցել բանկային վարկավորման աճը:

Կարո՞ղ են արդյոք Կենտրոնական բանկի` բանկային համակարգի  ընդհանուր վարկային պորտֆելի ապադոլարիզացիայի միջոցառումներն արդյունավետ լինել  արդյունաբերության եւ առեւտրի մասով: Այս երկու հատվածները  կախված են առեւտրային գործարքների եւ արտադրական ծախսերի ֆինանսավորման արտարժութային մուտքերից:

Կենտրոնական բանկի նորմատիվ-իրավական միջոցառումները ճիշտ ուղղություն ունեն. դրանք մեծացնում են բանկերի ֆինանսական միջամտության արժեքը արտարժույթում: Միաժամանակ` ավանդների դոլարիզացիան դեռեւս բարձր է մնում, այդ իսկ պատճառով արզգային արժույթով վարկավորման  հնարավորությունները մեծ չեն:  Բացի այդ, վերջին երկու տարում  լողացող կուրսին ոչ բնորոշ արտարժույթի փոխարժեքի կայունությունը  բանկերի եւ ձեռնարկությունների կողմից հանգեցրել է արժութային ռիսկերի ոչ լիարժեք գնահատման:

ԿԲ-ի կողմից լողացող կուրսի հետեւողական քաղաքականությունը  մեծացնում է կուրսի փոփոխականությունը, ինչն էլ ֆինանսական շուկայի մասնակիցների ուշադրությունը հրավիրում է արժութային գործարքների հարաբերական պակաս գրավչության վրա: Պետք է նշել, որ տատանումները կարող են երկկողմ բնույթ կրել, եւ ԿԲ-ի որդեգրած լողացող կուրսի քաղաքականությունը  կբացառի արժութային չնախատեսված եւ կտրուկ թռիչքների հավանականությունը, որոնք կային նախկինում:

Ձեր կարծիքով`  որքանո՞վ է իրատեսական գնաճի` ԿԲ նպատակային նիշին վերադարձը, եթե ե՛ւ միջազգային, ե՛ւ տեղական շուկաներում պարենամթերքի գների նվազում չի կանխատեսվում:

Բարձր գնաճը Հայաստանում արդեն դադարել է, իսկ վերջին չորս ամսում արձանագրվել է չափավոր դեֆլյացիա:  Պատճառն այն է,  որ պարենամթերքի միջազգային գների աճի միտումները դադարել են, իսկ ներքին գները կայունացել են` շնորհիվ հարաբերականորեն ավելի մեծ քանակի բերքի:

Թեեւ պարենամթերքի միջազգային գների կտրուկ թռիչք կարող է եւ չլինել, իսկ տեղական պարենամթերքի գները կարող են պահպանել կայունությունը, գնաճային ռիսկերը շարունակում են աճել: Սա պետք է ԿԲ-ի կողմից վճռական քայլերի ազդանշան լինի, ինչպես դա եղավ որոշ ժամանակ առաջ` վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման  եւ լիկվիդայնության կառավարման  միջոցառումների դեպքում:

Արդյոք, ըստ Ձեզ, պետությունը բավականչափ ֆիսկալ ռեզերվներ ունի սոցիալական ծրագրերի իրականացման համար, եւ արդյոք դրանք արդյունավետ կարող են լինել գնաճային միտումների պարագայում:

Ճգաժամի  փուլում  կառավարությունը զգալի ջանքեր գործադրեց  սոցիալական խոցելի խմբերի համար բյուջետային ծախսերը պահպանելու ուղղությամբ: Ցավոք, չի կարելի չընդունել, որ կառավարության ֆիսկալ ռեզերվները, ինչպես նաեւ սոցիալական խոցելի խմբերի համար նոր հատուկ  ծրագրերի իրականացման հնարավորությունները  սահմանափակ են: Միաժամանակ` կարծում եմ, որ ֆիսկալ ռեզերվները կարող են նշանակալի ավելանալ հարկերի հավաքագրման հաշվին` ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարության բարելավման շնորհիվ:

Ակնկալո՞ւմ եք «Forbes» -ի վարկանիշում Հայաստանի դիրքերի բարելավում  գյուղատնտեսության վերականգնմանը եւ դրա հետ` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի բերլավմանը զուգահեռ:

ԱՄՀ կողմից աջակցվող ներկայիս մակրոտնտեսական ռեժիմի շրջանակում  իրականցվում են տնտեսական պայմանների չափավոր վերափոխումներ, որոնք  ակնկալվում են  հետագայում: Մեր ակնկալիքներով, երկրի ՀՆԱ-ն կվերականգնի նախկին ծավալները գյուղատնտեսական հատվածի վերկանգնման եւ արտադրության ու առեւտրի աճի միտումների պահպանման պայմաներում: Սակայն դրա հետ միասին մենք  ակնկալում ենք բարելավում նաեւ վարկանիշի մյուս կարեւոր բաղադրիչների մասով` պակասորդի, գնաճի նվազում, ինչի մասին արդեն ասվեց:

Կարո՞ղ է արդյոք «Forbes» -ի վարկանիշը լրջորեն ազդել  այս կամ այն երկրում միջազգային բիզնեսի կողմից ներդրումային ծրագրերի վրա:

«Forbes» -ի վարկանիշը  հիշեցնում է այն մասին, թե ինչպիսի ոչ հեշտ շրջան է ապրել հայկական տնտեսությունը վերջին տարիներին`  արտաքին ցնցումների շատ անսպասելի զուգակցման պայմաններում:  Սակայն պետք է հեռանկար տեսնել. վարկանիշը չի մտածվել որպես բիզնես-մթնոլորտի խորը հետազոտություն ինչպես Համաշխարհաին բանկի «Doing Business»-ը կամ Համաշխարհային տնտեսական հիմնադրամի գլոբալ մրցունակության ինդիկատորը, որոնցում Հայաստանը  աշխարհի լավագույն տնտեսությունների շարքում համապատասխանաբար 48-րդ եւ 98-րդ տեղերում է:

Միժամանակ  ներդրողները պետք է տեղեկացված լինեն վերջին  մակրոտնտեսական միտումների մասին:  Անհրաժեշտ է նաեւ իրազեկել տնտեսության հեռանկարների, հատկապես` հետճգնաժամային վերականգնման մասին: Այստեղից պետք է հետեւի  երկրում գործարար եւ ինստիտուցիոնալ ռեժիմի ավելի խորը վերլուծություն:  Այս ոլորտում Հայաստանը, որը դեռեւս բարեփոխումների կարիք ունի,  բավականին լավ դիրքերում է:

Զրուցեց Արամ Գարեգինյանը