Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը վաղը պաշտոնական եռօրյա այցով կմեկնի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, հայտնում է WAFA լրատվականը`վկայակոչելով Թուրքիայում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆային։
Մուստաֆան ասել է, որ երկու ղեկավարները կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ պաղեստինա-թուրքական հարաբերությունների բարելավման ուղիները, ինչպես նաեւ Պաղեստինում վերջին քաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային եւ միջազգային այլ հարցեր:





























