Վաղը առաջին դասարան գնացող մեր երեխաները կդառնան նաև հանրակրթության նոր պետական չափորոշչով մեր առաջին շրջանավարտները, քանի որ նոր չափորոշչի ներդրումը կսկսվի մյուս ուսումնական տարվանից՝ երկրորդ դասարանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա նաեւ նշել է. «Սա իրոք մեծ պատասխանատվություն է մեր, և մեծ հնարավորություն՝ մեր երեխաների համար։
Ճիշտ օգտագործենք պատասխանատվությունն ու հնարավորությունը»։