Արեւմուտքի երկրները խուճապի մեջ են գալիք ձմռան պատճառով՝ գների աճի պայմաններում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա հիշեցրել է, որ այս պահին աշխարհը գտնվում է էներգետիկ ճգնաժամի մեջ։ «Հիմա Արեւմուտքը խուճապի մեջ է, թե ինչպես է անցկացնելու այս ձմեռը։ Արեւմուտքը խուճապի մեջ է, այն առումով, որ չգիտի, թե ինչ է անելու»,- ասել է նա:
Էրդողանը հույս է հայտնել, որ երկրները կկարողանան հաղթահարել այս փորձությունները խելամիտ քայլերի օգնությամբ, որոնք լավագույն ձեւով կձեռնարկվեն։ Նա, սակայն, չի պարզաբանել, թե ինչ քայլերի մասին է խոսքը։





























