Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն իր 200 մլն դոլար արժողությամբ շքեղ զբոսանավով խարիսխ է գցել Թուրքիայի Մարմարիսի ծովափին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սփիլբերգի զբոսանավը օգոստոսի 24-ի երեկոյան խարիսխ է գցել Մարմարիսում։ Հայտնի է դարձել, որ ափին գտնվող Pineapple ռեստորանից լահմաջո եւ իսքենդեր քյաբաբ է պատվիրվել, որոնք առաքվել են Սփիլբերգի զբոսանավ։
Ավելի ուշ զբոսանավը հեռացել է Թուրքիայի ափերից։



























