ԱՄՆ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանին 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացնելու, հաղորդում է Associated Press-ը: Գումարը տրամադրվելու է Ադրբեջանում` Կասպից ծովում հակաահաբեկչական պատրաստության եւ կատերների մատակարարման, շարժիչների, ջրասուզական սարքավորումների, ինչպես նաեւ մարզումների անցկացման համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հանդիսանում է առաջնային կետերից մեկը , որի միջոցով Վաշինգտոնը ռազմական բեռնափոխադրումներ է կատարում դեպի Աֆղանստան:

Նախատեսվում է ռազմական օգնություն տրամադրել մի շարք այլ երկրներին եւս, մասնավորապես Մալթային եւ Թունիսին: Լիբիայից դեպի Թունիս տրանսպորտային փոխադրումների համար Թունիսի իշխանությունները ստանալու են կատերներ, բեռնատար ավտոմեքենաներ, ռադարներ, ընդհանուր առմամբ, 21 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Եւս 4.7 միլիոն է ստանալու Մալթան, ծովային վերահսկողության արդյունավետության բարձրացման համար: