Մադրիդյան առաջարկությունների լրամշակված տարբերակը ներառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության փաստացի ամրագրումը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան մի դիվանագետ։

Ըստ հայ դիվանագետի, բացի ԼՂՀ անկախության փաստացի ճանաչումից, այս փաստաթղթում, որի մասին հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների երեք ղեկավարները, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը` հանրաքվեի միջոցով:

Նշենք, որ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից G8-ի շրջանակներում արված հայտարարությունը` ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլիզադեն արդեն հասցրել է հայտարարել, որ. "Եթե ամեն ինչ լուծվեր միայն հայտարարություններով, ապա աշխարհում չէր լինի ոչ մի խնդիր, մարդիկ կմահանային ձանձրույթից և հակամարտությունների բացակայությունիցե:

Գուլիզադեն, որին դուր չի եկել երեք գերտերությունների նախագահների դիրքորոշումը, բառացիորեն հայտարարել է հետևյալը. «Սա բացարձակ մերկապարանոց հայտարարություն է, որի նպատակն է միայն իրենց ազնվականացնելը, այլ ոչ թե ինչ-որ ձև ազդելը հակամարտության վրա, որից տուժել է ադրբեջանական ժողովուրդը: Նմանատիպ հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի խմբի խամանախագահ երկրները հնարում են ինչ-որ աբսուրդ սկզբունքներ` կոչելով դրանք մեկ մադրիդյան, մեկ պրահյան գործընթաց»,-ասել է նա:

Այս առումով, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները, Վաֆա Գուլիզադեի տրամաչափի «անկախ քաղաքագետների» միջոցով, փորձում են, ճշմարտությունը խեղել եւ սեփական գլխից բարձր ցատկել, ինչով էլ բացատրվում է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներին ուղղված քննադատությունը: