Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան հայտնել է, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։

«Այսօր՝ ժամը 16-ը անց 20-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, առողջապահության, հրշեջ ծառայության եւարտակարգ իրավիճակների ծառայության խմբերը. կան զոհեր եւ վիրավորներ։ Իրադարձությունների զարգացման մասին տեղեկատվությունը կներկայացվի հանրության ուշադրությանը»,- լրագրողներին ասել է նահանգապետը։