Տուվալու փոքրիկ կղզի-պետությունը, որը գտնվում է Ավստրալիայի մոտ, դարի վերջին կարող է սուզվել օվկիանոսի հատակը՝ կլիմայի փոփոխության պատճառով։ Երկրի կառավարությունը որոշել է ստեղծել Տուվալուի թվային պատճենը՝ տեսարժան վայրերով, որպեսզի պահպանի նրա պատմությունն ու մշակույթը։ Նրան կներբեռնեն մետատիեզերքում, գրում է Reuters-ը։
Տուվալուն գտնվում է ինը փոքր կղզիների վրա։ Պետության տարածքը 26 քառակուսի կիլոմետրից պակաս է։ Բնակչությունը կազմում է 12 000 մարդ։
Արդեն հիմա, մակընթացության ժամանակ, Ֆունաֆուտի մայրաքաղաքի մոտ 40 տոկոսն անցնում է ջրի տակ։ 80 տարի անց օվկիանոսը կարող է ամբողջությամբ կլանել կղզիների ամբողջ խումբը։




























