Հնդկաստանում դաշնային նախարարը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ հայտարարելով, որ երկրում մեծ արձագանք ստացած սպանության պատճառ է դարձել մինչ ամուսնությունը միասին ապրելը, հաղորդում է BBC-ն։

Շրադհա Վալկարը սպանվել է մայիսին, ինչպես նշվում է իր կենակցի կողմից, որը կալանավորվել եւ մեղադրվել է սպանության մեջ։

Նախարար Կաուշալ Կիշորը հայտարարել է, որ նման հանցագործությունները տեղի են ունենում «կրթված կանանց թույլ տված սխալների պատճառով»։

Նման հարաբերությունները մինչ օրս հավանության չեն արժանանում Հնդկաստանում, որտեղ ամուսնությունը դիտարկվում է որպես կանաց կյանքի անբաժանելի մաս։

CNN-News18-ին տված հարցազրույցում Կիշորն ասել է, որ Հնդկաստանում կրթված կանայք հեռացել են ավանդույթներից եւ նախընտրում են մինչ ամուսնությունն ապրել իրենց զուգընկերների հետ։

Նրա մեկնաբանությունները բարկացրել են հնդիկներին եւ շատերը նրան կնատյացության մեջ են մեղադրել։

«Զարմացած եմ, որ նա չի ասել, որ աղջիկները պատասխանատու են այս ազգում ծնվելու համար։ Կանանց բոլոր խնդիրներում մեղադրող անսիրտ, անամոթ եւ դաժան մտածելակերպը շարունակում է մեծ տարածում ունենալ», —Թվիթերի էոջւմ գրել է Շիվ Սենա կուսակցությունից Պրիյանկա Չատուրվեդին։

Սակայն շատերը պաշտպանել են նախարարին եւ նրա հայտարաությունները։

Ոստիկանությունը պնդում է, որ Վալկարին խեղդել է իր զուգընկեր Աֆտաբ Պունավալան, որն այնուհետ մասնատել է նրա մարմինը եւ թողել Դելիում նրանց տնից քիչ հեռու գտնվող անտառում։