ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի մշտական թեկնածությանն օժանդակումը չի ավելացնի Անվտանգության խորհրդի հեղինակությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ սեպտեմբերի 7-ին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Մեկնաբանելով 2012-2013 թթ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի մշտական թեկնածությանն առաջադրման հարցը` նախարարը նշել է, որ ԱԽ-ի գլխավոր խնդիրը խաղաղության հաստատման եւ ամրապնդման հարցն է: «Իր ռազմական քաղաքականությամբ, պատերազմի քարոզչությամբ հայտնի երկիրը, որը հպարտանում է, որ մի քանի տարվա ընթացքում 20 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, ահա այդ երկիրը պարզվում է, որ կարող է հանդես գալ որպես խաղաղության կողմնակից եւ հավակնություններ ունենել ԱԽ-ում մշտական անդամակցության նկատմամբ»,-շեշտել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Այդուհանդերձ, ԵՄ-ի հետ ասոցիացիայի պայմանագրի շուրջ բանակցություններ տանող Ադրբեջանը, հայտարարում է, որ կարող է այդ դերն ավելի լավ իրականացնել, քան ԵՄ անդամ Հունգարիան եւ Սլովենիան, որոնք եւս հավակնում են ԱԽ-ում մշտական անդամակցությանը: «Բազում հարցեր են ծագում, բայց մի բան պարզ է. դա ոչինչ չի ավելացնի ՄԱԿ-ի ԱԽ-ի հեղինակությանը»,-եզրափակում է Նալբանդյանը: