Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ուզբեկստանը քննարկում են գազատրանսպորտային համակարգի տեխնիկական հնարավորությունները, իսկ գազային միության ստեղծման մասին խոսակցություններ չեն եղել, ասել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը։
«Իրականում գազային միության ստեղծման հարցը չի քննարկվել։ Բոլոր քննարկումներն ընթացել են երկկողմ համագործակցության, ասենք՝ ՌԴ-ի եւ Ղազախստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի, ձեւաչափով։ Եռակողմ ձեւաչափով չի քննարկվել, մենք քննարկում ենք մեր համակարգերի՝ գազատրանսպորտային եւ այլ, տեխնիկական հնարավորությունները»,- լրագրողներին ասել է նա կառավարության ընդլայնված նիստի կուլուարներում։
Նախարարն ավելացրել է, որ գազի ոլորտում համագործակցության հարցերը պահանջում են բոլոր երեք կողմերի համաձայնությունը։ «Դրանք աշխատանքային հարցեր են, ուստի որեւէ միության ստեղծման մասին խոսակցություններ բոլորովին չեն եղել»,- ավելացրել է նա։





























