Եվրամիությունը պետք է վերանայի իր բյուջեն եւ դիտարկի նոր հիմնադրամ ստեղծելու հարցը՝ էներգետիկայի հսկայական լրացուցիչ ներդրումների համար, որոնք անհրաժեշտ են երկրներին ռուսական գազի կախվածությունից ազատելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է Reuters-ը։

«Հարցն այն է, թե համապատասխանում է արդյոք այն [ԵՄ բյուջեն] իր նպատակին, եւ դուռ կբացի արդյոք բյուջեի միջնաժամկետ վերլուծության թարմ հայացքը ինքնիշխանության հիմնադրամի ստեղծման համար»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

Նա հրաժարվել է մանրամասնել, թե կպահանջի արդյոք նոր հիմնադրամը ԵՄ-ից իր վրա լրացուցիչ համատեղ մասնաբաժիններ վերցնել, սակայն ասել է, որ դաշինքի գոյություն ունեցող միջոցները պետք է «լրացվեն այլ աղբյուրներով»: