Եգիպտոսի մշակույթի նախարարությունը Հնությունների և զբոսաշրջության նախարարության և Ասուանի նահանգային իշխանությունների հետ համագործակցությամբ 2023 թ. փետրվարի 16-22-ն անցկացնում է «Ասուանի մշակույթի և արվեստի» միջազգային 10-րդ փառատոնը։
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ եգիպտական կողմն այս միջոցառումներին մասնակցելու է հրավիրում հայկական ազգային պարային խմբերի՝ փառատոնի շրջանակում հայկական մշակույթը և արվեստը ներկայացնելու նպատակով։
Եգիպտական կողմը հոգում է մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք), ներքին փոխադրումների ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը հոգում են մասնակիցները։ Յուրաքանչյուր խումբ կարող է բաղկացած լինել առավելագույնը 12 անդամից՝ ներառյալ խմբի ղեկավարները։
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. հունվարի 20-ն է:
Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին և հայկական խմբերի մասնակցության պարագայում այդ մասին տեղեկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հետևյալ հեռախոսահամարով՝ 010 599 629։





























