Թուրքիան հունվարի 1-ից զբոսաշրջիկների համար սպասարկումների արժեքի երկու տոկոսի չափով հարկ կմտցնի։

Ինչպես տեղեկացրել է NTV հեռուստաալիքը, հարկը կգանձվի հյուրանոցներում, ամառանոցային ավաններում, բութիկ-հյուրանոցներում, մոթելներում, պանսիոնատներում, գյուղերում, բարձրլեռնային տներում եւ քեմփինգներում հանգրվանող զբոսաշրջիկներից։

Օտարերկրյա պետությունների դիվանագիտական անձնակազմն ազատվում է հարկից, ինչպես նաեւ չեն հարկվում հանրակացարաններում, հոսթելներում եւ ճամբարներում ուսանողներին տրամադրվելիք սպասարկումները։