Ղազախստանը մտադիր է զարգացնել նավթի արտահանման երթուղիները Չինաստանի եւ Իրանի ուղղությամբ, հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Շեշտը դրվել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման վրա՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նավահանգիստների ուղղությամբ, ինչպես նաեւ դեպի Չինաստան եւ Իրան արտահանման ուղղությունների վրա», - կառավարության նիստին ասել է Ակչուլակովը ։
Նա պարզաբանել է, որ արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման շրջանակում մշակվել է նավթի արտահանման այլընտրանքային երթուղիների զարգացմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծ։




























