Իրանն ու Չինաստանը պայմանավորվածություններ են ձեռք բերել նավթի եւ գազի հանքավայրերի շահագործման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին՝ մեկնաբանելով Չինաստանի փոխվարչապետի այցը Թեհրան, գրում է Mehr-ը։

Նրա խոսքով, այս այցի շրջանակում չինական կողմի հետ կնքվել են նավթագազային, ինչպես նաեւ համատեղ հանքավայրերի հետ կապված համաձայնագրեր եւ փոխըմբռնման հուշագրեր։