Թբիլիսիում զինված կողոպուտ է տեղի ունեցել «Վրաստանի բանկի» մասնաճյուղում, հաղորդում է Rustavi 2 հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը հայտնում է, որ կողոպուտը տեղի է ունեցել Պեկինի փողոցում։ Չարագործը բանկ է ներխուժել դիմակով։ Ականատեսների տվյալներով՝ նա զինված է եղել։ Տղամարդը դիմել է փախուստի։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։  

Իր հերթին, Mtavari Arkhi հեռուստաալիքը հայտնում է, որ կողոպտիչը, նախքան գումարին տիրանալը, պատանդ է վերցրել մի քանի մարդու։ Կողոպուտից հնարավոր վնասի չափը չի նշվում։