Իրանի եւ Նիկարագուայի բարձրաստիճան դիվանագետները երկու պետությունների միջեւ համապարփակ համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։
Փաստաթուղթը Թեհրանում ստորագրել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլայանը եւ Նիկարագուայի իր գործընկեր Դենիս Մոնկադան։
Համաձայնագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպմանը երկու պետությունների արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր։
Իրանի եւ Նիկարագուայի արտաքին գործերի նախարարներն ավելի վաղ հանդիպել էին 2021 թվականի սեպտեմբերին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմն արդեն հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում Նիկարագուայի հետ հարաբերությունները ակտիվացնելու վերաբերյալ։
2022 թվականի հունվարին Ամիրաբդոլլահյանը շնորհավորել է Դանիել Օրտեգային եւ Սանդանիստանի ճակատին՝ Նիկարագուայի նախագահական ընտրություններում գրանցած հաղթանակի առթիվ՝ հայտարարելով, որ Իրանը պատրաստ է ընդլայնել երկու պետությունների միջեւ համագործակցությունն ու հարաբերությունները։





























