Ռուսաստանի կառավարությունը դադարեցրել է կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ Լատվիայի հետ ունեցած պայմանագիրը, գրված է գերատեսչության կայքում:
Հաղորդվում է, որ կառավարությունը որոշել է հաստատել դաշնային օրենքի նախագիծ՝ «Կրկնակի հարկումից եւ եկամտի ու կապիտալի հարկերից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրի կասեցման մասին։
Որոշվել է օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացնել Պետդումա։
Կառավարությունը հավելել է, որ որոշումն ուղղված է Ռուսաստանի շահերի ապահովմանը եւ համաձայնագրի կասեցման պատճառով ռուսների համար հարկային հետեւանքները նվազագույնի հասցնելու միջոցառումներին, հաղորդում է MK-ն։




























