Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 10-ին տեղաբաշխվել են 2033 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր` 3 միլիարդ 580 միլիոն դրամ ծավալով:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 53 միլիարդ 937 միլիոն 500 հազար դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.98 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416: