Տուապսեում (Կրասնոդարի երկրամաս) նավթաբազայի տարածքում երկու անօդաչուների հարձակման փորձի պատճառով հրդեհ է բռնկվել, հայտնում է URA.ru-ն՝ հղում անելով լրատվամիջոցներին։

«Գիշերը մոտ երկու ժամ Տուապսեի բնակիչները պայթյուններ են լսել, որոշ տվյալներով տեղական նավթային բազայի վրա փորձել են հարձակում գործել երկու անօդաչու», - նշվում է  telegram-ի Readovka ալիքում։

«Պայթուցիկներով անօդաչուները հարձակվել են Կրասնոդարի երկրամասում գտնվող «Ռոսնեֆտի» նավթային պահեստի վրա։ Պայթյունները նավթի պահեստի տարածքում տեղի են ունեցել փետրվարի 28-ի գիշերը՝ մոտավորապես ժամը 2-ին»,- հայտնում է Baza telegram ալիքը։ Նշվում է, որ վնասվել է կաթսայատան շենքը։