2023թ. մարտի 1-ին Արցախբանկում մեկնարկել է «ՈՍԿԵՏԱՐԱՓ Apple Pay-ի հետ» բացառիկ քարտային ակցիան, որն իրականացվում է Mastercard-ի հետ համատեղ:
Ակցիան հնարավորություն է ընձեռում Բանկի Mastercard քարտապաններին միայն մարտի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ կատարելով անհպում վճարումներ Apple Pay-ով, կուտակել միավորներ և շահել 10 հատ ոսկու ստանդարտացված ձուլակտորից մեկը:
Հատուկ առաջարկի հիմնական պայմաններն են.
- Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է Բանկի Mastercard քարտերով Apple Pay-ով կատարել նվազագույնը հանրագումարային 100,000 ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ:
- Յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց քարտապանը ստանում է 1 բոնուսային միավոր: Բանկի Մոբայլ հավելվածով պատվիրված Mastercard քարտերին կտրվի միանվագ նվեր` 5 բոնուսային միավոր:
- Քանակային ամենաշատ բոնուսային միավորներ հավաքած 10 քարտապանները կճանաչվեն հաղթող և կստանան 5 գրամանոց 999.9 հարգի 10 ոսկու ստանդարտացված ձուլակտորներից մեկը:
Ակցիայի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ի դեպ, Բանկը հիանալի հնարավորություն է ընձեռում ռեզիդենտ քաղաքացիներին ակցիայի ընթացքում դառնալ Բանկի քարտապան և մասնակցել ակցիային, ձեռքբերելով.
- Mastercard Standard և Gold վճարային քարտեր` սպասարկման վճարի 50% զեղչված արժեքով քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար: Քարտերը հնարավոր է պատվիրել նաև առանց Բանկ այցելելու` Բանկի Մոբայլ հավելվածով:
- Mastercard Virtual քարտ Բանկի մոբայլ հավելվածի միջոցով անվճար՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար:
Արցախբանկի քարտային պրոդուկտների պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:




























