Տարեսկզբից ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն ավելացել է ավելի քան 10,4 մլրդ դոլարով։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg-ը։

Համաձայն Bloomberg Billionaires Index-ի՝ ամենից շատ ավելացել է «Լուկօյլի» ղեկավար եւ հիմնադիր Վագիթ Ալեքպերովի կարողությունը։ Նա իր խնայողություններն ավելացրել է՝ հասցնելով 17,8 մլրդ դոլարի՝ տարեսկզբից վաստակելով 2,43 մլրդ դոլար եւ զբաղեցնելով վարկանիշի 91-րդ տեղը։

Ամենահարուստ ռուսաստանցիներից մեկն էլ «Սեւերստալի» հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովն է, որն իր կարողությունն ավելացրել է՝ 20,2 մլրդ դոլարի հասցնելով եւ տարեսկզբից ունեցվածքն ավելացվելով 1,54 մլրդ դոլարով։ Նա զբաղեցնում է 78-րդ տեղը։

Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը նույնպես տարեսկզբից ավելացրել է իր կարողությունը 905 մլն դոլարով՝ հասցնելով 20,8 մլրդ դոլարի եւ զբաղեցնելով վարկանիշի 76-րդ տեղը։