Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սկսել է իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպումը։ Բանակցություններն ընթանում են աշխատանքային նախաճաշի ձեւաչափով՝ Հնդկաստանի Հայդերաբադ պալատում, G20-ի դիվանագիտության ղեկավարների հանդիպման շրջանակում։

Սերգեյ Լավրովը Հնդկաստանի մայրաքաղաք է ժամանել երեքշաբթի երեկոյան եւ կմնա մինչեւ մարտի 2-ը՝ G20-ի գործընկերների հետ հանդիպմանը մասնակցելու համար։ Չորեքշաբթի նա արդեն հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։