Այսօր՝ մարտի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Օ.-ն իր վարած BMW X 5 մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւանի բնակիչ, 70-ամյա Ժանետա Խ.-ին:

Վրաերթի ենթարկվածը Մասիսի շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է: Այդ պահին նշված վայրով Մասիսի շտապօգնությունը անցնելիս է եղել, եւ բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել եւ տեղափոխելով շտապօգնության ավտոմեքենայի մեջ, արձանագրել են հետիոտնի մահը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: