Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ գազային հանգույցի աշխատանքը օրենսդրության մեջ փոփոխություններ կպահանջի, գրում է Star թերթը։

Դոնմեզի խոսքով՝ թուրքական իշխանությունները նախատեսում են գազային հանգույցը գործարկել մինչեւ տարեվերջ։

«Մի քանի օրենքներում անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել եւ այս հարցը կներառվի մեր խորհրդարանի առաջիկա օրակարգում», — ասել է նախարարը։

Նա հավելել է, որ փոփոխություններից հետո հանգույցի շահագործման նախապատրաստման իրավական մասը կավարտվի։