Մոսկվայի հյուսիսում զբոսայգում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որը կացնով վիրավորել է երկու մարդու, հաղորդում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը: 

«Նովայա Իպատովկա փողոցի մերձակա զբոսայգում 65-ամյա չարագործը վեճի ընթացքում կացնով մարմնական վնասվածքներ է հասցրել երկու տղամարդու»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 1957 թվականին ծնված տղամարդը հոսպիտալացվել է։ Երկրորդ տուժածին նույնպես ցուցաբերվել է բժշկական օգնություն։ 

Ֆիգուրանտը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։