Գ. Պետրոսյանը սթափության վիճակի ստուգումից չի հրաժարվել, ինչը միանշանակ կհաստատվի քրեական վարույթի ընթացքում, ավելին՝ պարեկների առաջարկությամբ, նրանց հետ, ստուգման նպատակով գնացել է համապատասխան բժշկական կենտրոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը:

«ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Գևորգ Պետրոսյանի հետ կապված միջադեպի մասին՝ փորձելով արդարացնել պարեկների գործողությունները։ Նախ, անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում ավտոմեքենան «անկանոն վարել», ինչպի՞սի իրավախախտում է այն, ո՞ր իրավական ակտով է սահմանված, ընդ որում՝ նույն հարցադրումները պարեկների հետ զրույցում արել է անձամբ Գևորգ Պետրոսյանը։ Բացի այդ, Գ.Պետրոսյանը սթափության վիճակի ստուգումից չի հրաժարվել, ինչը միանշանակ կհաստատվի քրեական վարույթի ընթացքում, ավելին՝ պարեկների առաջարկությամբ, նրանց հետ, ստուգման նպատակով գնացել է համապատասխան բժշկական կենտրոն։ Եվ ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գ.Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել, ինչի անմիջական կասկածով ներկայումս ձերբակալված է»,- գրել է նա։

Քննչական կոմիտեից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։

 Գ. Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, անկանոն վարել է, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի. Ոստիկանություն

Պարեկները դիմացը կտրուկ արգելափակելով՝ կանգնեցրել են Պետրոսյանի մեքենան, փորձել նրան դուրս բերել մեքենայից. փաստաբան

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը