Կառավարության որոշմամբ «ԲԻՈՔՈԹՈՆ» ՍՊԸ-ն խոնավ հիգիենիկ անձեռոցիկների, բամբակյա սկավառակների, բժշկական բամբակի և բամբակյա չոփիկների արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար:
Կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ մինչև 100-130 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։




























