Նյու Յորքի ավտոսրահի շրջանակներում Volkswagen ընկերությունը ներկայացրել է Atlas ընտանեկան քրոսովերի Peak Edition արկածային տարբերակը , հայտնում է  «Колеса»-ն։

Հյուսիսային Ամերիկայում Volkswagen Atlas-ը (Ռուսաստանում այս մոդելը հայտնի է Teramont անունով) համարվում է միջին չափի քրոսովեր եւ այնքան էլ հաջող չի պայքարում «դասընկերների» հետ. 2022 թվականին Atlas-ի վաճառքն ԱՄՆ-ում կազմել է 53 545 հատ, ինչը 26 տոկոսով պակաս է 2021 թվականի արդյունքից, մինչդեռ Toyota Highlander-ը վաճառվել է 222 805 հատ (-15,9 տոկոս), Ford Explorer-ը՝ 207 673 հատ (-5,5 տոկոս)։

Այժմ Atlas-ը ձեռք է բերել Peak Edition-ի «հարդքոր» տարբերակը, որը ներշնչված է 2019 թվականի նմուշի Atlas Basecamp կոնցեպտից: Հետաքրքրական է, որ նույն թվականին Atlas-ի հիմքի վրա ստեղծվել է նույնիսկ ավելի կոշտ տեսք ունեցող Adventure կոնցեպտ։  

Տեխնիկայի մասով ոչ մի նորամուծություն Peak Edition տարբերակը չունի։ Հիշեցնենք, որ ռեսթայլինգի ընթացքում Atlas-ը զրկվել է V6 շարժիչից եւ այժմ առաջարկվում է միայն 2,0 լիտրանոց բենզինային «տուրբոքառյակով» (273 ձիաուժ, 370 Նմ)՝ զուգակցված 8-աստիճանանի «ավտոմատով»։ Շարժիչը տեսականորեն կարող է լինել ինչպես առջեւի, այնպես էլ ամբողջական, բայց Peak Edition-ը, հավանաբար, կառաջարկվի միայն չորս անիվի շարժիչով, որպեսզի նորույթն ավելի լավ համապատասխանի հայտարարված արկածային պատկերին: Peak Edition տարբերակի գինը դեռ չի հայտարարվել, այն վաճառքի կհանվի Atlas-ի ամբողջ նորացված ընտանիքի հետ միասին այս տարվա ամռանը։