Նոր սերնդի չորսդռնանի Kia Rio-ի լրտեսական լուսանկարների թարմ չափաբաժին է հայտնվել։ Ինչպես հայտնում է «Колеса»-ն, կադրերն արվել են Կորեայում (սակայն այնտեղ մոդելը չեն վաճառում), դրանք Naver առցանց հարթակում հրապարակել է օգտատերը, որի մականունը կարելի է թարգմանել որպես Ari (아리): Հիշեցնենք, որ այսօր ապրանքանիշի տիրույթում, ըստ էության, երկու Rio կա՝ գլոբալ եւ այն մեկը, որը արտադրվել է Ռուսաստանում: Առաջինը կրում է YB ներգործարանային ինդեքսը, Եվրոպայում եւ Ավստրալիայում այն ներկայացված է բացառապես հինգ դռնանի հեչբեքի տեսքով, մինչդեռ Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում դեռ կա սեդան: Ռուսական Kia Rio-ն (FB, սեդան եւ հեթչ) կապված է չինական Kia K2 մոդելի հետ, արտադրությունը դադարեցվել է անցյալ տարի՝ բոլորին հայտնի իրադարձությունների մեկնարկից հետո, չնայած, դատելով տեղական դիլերների կայքերից, մեքենաները դեռ հասանելի են:
Ինչ վերաբերում է նկարահանված նախատիպին, ապա սա ակնհայտորեն ապագա «համաշխարհային» սեդանն է։ Rio-ն կփոխի իմիջը. ուրվագիծը կձգվի, լուսարձակները եւ լապտերները կդառնան ավելի նեղ։ Տանիքի հետեւի հենակներում կհայտնվեն լրացուցիչ պատուհաններ: Նոր սերնդի Kia Rio-ի չափսերը դեռ հայտնի չեն, բայց, դատելով լուսանկարներից, սեդանը ավելի մեծ կլինի, քան նախորդը: Փաստացի չորսդռնանի մոդելի երկարությունը 4385 մմ է, անվաբազան՝ 2580 մմ (Ռուսաստանի Դաշնության համար չորսդռնանի մոդելի ցուցանիշները՝ համապատասխանաբար 4420 եւ 2600 մմ):





























