Գողերը մեքենաներ են կոտրում սարքի միջոցով, որն արժե ընդամենը 2000 ֆունտ սթեռլինգ, վարորդներին զգուշացնում են բրիտանացի փորձագետները, հաղորդում է The Telegraph-ը:
Ավտոմեքենաների անվտանգության փորձագետներ Յան Թաբորը եւ Քեն Թինդելը ասում են, որ հաքերները պոկում են բամպերներն ու լուսարձակները։
Սարքը միացնելուց հետո նրանք կարող են նույնիսկ բացել պատուհանները կամ ակտիվացնել դռների կողպեքները, ասում են փորձագետները:
Փորձագետների խոսքով՝ հաքերային նման սարքերը կարելի է գնել համացանցում 3-4 հազար դոլարով:
Այս սարքերը ապօրինի վաճառող անձինք պնդում են, որ դրանք ակնթարթային հասանելիություն են տալիս լյուքս դասի մեքենաներին, այդ թվում՝ Ferrari-ին, Rolls-Royce-ին եւ Lamborghini-ին:





























