Tesla ընկերությունն էժանացրել է Model Yքրոսովերը՝ նվազեցնելով ընթացքի պաշարը։ Վերջերս արտադրողը թարմացրել է մոդելի փոփոխությունների ցանկը։ Long Range-ին եւ Performance-ին ավելացվել է մի տարբերակ, որը պարզապես կոչվում է Model Y: Քրոսովերի սկզբնական տարբերակը նախկինի պես համալրված է երկշարժիչանի ուժային կայանքով եւ, հետեւաբար, ունի լիաքարշակ, սակայն դրա ընթացքի պաշարը կրճատվել է մինչեւ 449 կիլոմետր: Համեմատության համար նշենք, որ Performance-ն ընթանում է 488 կիլոմետր, իսկ Long Range-ը՝ 531, փոխանցում է Motor-ը։
Որոշ տվյալների համաձայն՝ էլեկտրաքրոսը կարող էր ստանալ 4680 ստանդարտ չափի մարտկոց, որն արժե մոտ 15 տոկոսով ավելի էժան, քան ստանդարտը, ինչը նույնպես նպաստել է գնիջեցմանը: Նման մարտկոցով Tesla-ն նախատեսում է հագեցնել 20 հազար դոլար արժողությամբ ամենաէժան մոդելը, որը հայտարարել էր մի քանի տարի առաջ: Ինչ վերաբերում է նախնական Tesla Model Y-ին, ապա դրա արժեքը 49 990 դոլար է կամ չորս միլիոն ռուբլի: «Էժան» Model Y-ի առավելագույն արագությունը կազմում է ժամում 217 կիլոմետր:





























