«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն: Այս մասին նա ասել է ապրիլի 11-ին Ազգային ժողովի նիստում համապատասխան հարցի քննարկման ժամանակ։
Ավելի վաղ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն էր ներկայացրել ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական վարույթ սկսելու մասին այն բանից հետո, երբ նա հարվածել էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Քննադատելով ներկայացված միջնորդության տեքստը՝ Սահակյանը մասնավորապես հայտարարել է, որ իրականությունը, ելնելով կուսակցական շահերից, խեղաթյուրվում է, եւ որ գործում են երկակի ստանդարտներ:





























