Ճապոնիայում վաճառքում է հայտնվել գրող Հարուկի Մուրակամիի նոր վեպը՝ «Քաղաքը եւ նրա անապահով պատերը», հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ստեղծագործությունը վեց տարվա ընթացքում առաջինն է գրողի համար։ Վեպի ծավալը մոտ 1200 էջ է։ Միաժամանակ վաճառքում է հայտնվել գրքի էլեկտրոնային տարբերակը։ «Սա մաքուր, 100 տոկոսով Մուրակամիի աշխարհ է, որը ցնցում է հոգին»,- ասվում է «Քաղաքը եւ նրա անապահով պատերը» գրքի նկարագրության մեջ:
Մուրակամիի վերջին վեպը՝ «Կոմանդորի սպանությունը», լույս է տեսել 2017 թվականի փետրվարին։ Գրողի նոր աշխատանքը պետք է վաճառքի հանվի նաեւ Ռուսաստանում, ինչպես հաղորդում է «Էքսմո» հրատարակչությունը։ Վաճառքում հայտնվելու կոնկրետ ժամկետները հայտնի չեն։
Հարուկի Մուրակամիի ստեղծագործությունները թարգմանվել են 50 լեզուներով։ Գրողը հայտնի է ինչպես Ճապոնիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Մուրակամիի ամենահայտնի գործերն են՝ «Ոչխարների որսը» (1982), «Նորվեգական անտառ» (1987), «Լարովի թռչնի ժամանակագրությունը» (1994-1995), «Կաֆկան ծովափին» (2002) եւ «1Q84» (2009-2010 թթ.): Գրողի որոշ գործեր էկրանացվել են, այդ թվում՝ «Նստիր իմ մեքենայի ղեկի մոտ», «Բոցավառվողը» եւ «Լսիր քամու երգը»-ը։





























