Գրանադայի համալսարանի գիտնականները բացահայտել են հնագույն մայա ցեղի շինարարական տեխնոլոգիաների գաղտնիքը, տեղեկացրել է Science Advances-ը։

Պարզվել է, որ դրանց երկարակեցության պատճառը բուսականն լուծույթներն են։

Մայաների Կոպան հուշարձանի (որի ավերակները  հայտարարվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կրաքարե լուծույթը եւ ծեփանյութը պարունակում են օրգանական միացություններ։

Այդ նյութին ավելացվել է չուկումա եւ բուրսերա ծառերի կեղեւից պատրաստված լուծույթը, որն ապահովել է շատ ավելի մեծ ամրություն։