Իտալական մաֆիայի ներկայացուցիչները ներողություն են խնդրել այն տղամարդու ընտանիքից, որին գնդակահարել էին 2000թ., իսկ հետո լուծել թթվանյութում՝ այն կասկածանքով, որ նա քնում է մաֆիայի անդամներից մեկի քրոջ հետ։

Ինչպես տեղեկացրել է The Daily Telegraph-ը, նրանք տղամարդու հարազատներին առաջարկել են 60 հազար եվրոյի փոխհատուցում եւ 120 հազար եվրո արժողությամբ անշարժ գույք։

Ինչպես հետո պարզվել է, 26-ամյա սպանվածը կապ չի ունեցել այդ դեպքի հետ։