Երբ արբանյակի մակերեսը ջերմանում է Արեւից, ջրի մի մասը գոլորշիանում է։ Հետո, լուսնային գիշերվա ընթացքում, մակերեսը նորից ջրով է պատվում։ Այս մասին նշվել է Nature Geoscience պարբերականի հոդվածում։

Ջուրը, ինչպես նշվել է հրապարակման մեջ, աստիճանաբար տեղափոխվում է ավելի սառը բեւեռային հատվածներ՝ կուտակվելով Լուսնի մակերեսային շերտերում։

Զգալի ծավալով ջուր կա Լուսնի ամբողջ մակերեսին, իսկ պաշարները մշտապես թարմացվում են։

Գիտնականները կարծում են, որ սառցաջուրը խառնարաններում մասամբ գոյացել է այդ շրջապտույտի արդյունքում։