Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները և արհմիությունները համաձայնության են եկել հրապարակային հատվածի ավելի քան 2,5 մլն աշխատողների աշխատավարձի մասին՝ վերջ դնելով ձգձգվող վեճին և կանխելով ավերիչ համապարփակ գործադուլների հնարավորությունը, տեղեացնում է The Associated Press-ը։
Ver.di արհմիությունը պնդում էր աշխատավարձի զգալի բարձրացում, քանի որ Գերմանիան, ինչպեսև այլ երկրներ, պայքարում է բարձր արժեզրկման դեմ։ Երկրի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը կիրակի հայտարարել է, որ «մենք ընդառաջ գնացինք արհմիություններին այնքանով, որքանով հնարավոր էր բարդ բյուջետային իրավիճակում»։
Գործարքը նախատեսում է յուրաքանչյուր աշխատակցի 3000 եվրո ընդհանուր գումարի միաժամանակյա վճարում, առաջին 1240 եվրոն կտրվի հունիսին, իսկ 220 եվրոյի չափով ամսական վճարումները կարվեն մինչև փետրվար։ Մարտին կանոնավոր ամսական աշխատավարձը բոլորի համար կավելանա 200 եվրոյով, ինչից հետո աշխատավարձը կբարձրացվի 5,5%-ով։ Գործարքը նախատեսված է մինչև 2024 թ․ վերջը։





























