Երեք մարդ է զոհվել գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով   Գերմանիայի հյուսիսում։

Պատահարը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան։ 

Ոստիկանության տվյալներով, տարածաշրջանային գնացքը ողջ արագությամբ բախվել է ավտոմեքենային Հանովեր քաղաքին մոտ Նոյշտադտ-ամ-Ռյուբենբերգում, հաղորդում է գերմանական dpa լրատվական գործակալությունը։

Ավտոմեքենայի 22-ամյա վարորդը զոհվել է մեքենայում եղած  21 և22 տարեկան կանանց հետ միասին։

Գնացքում 38 ուղևոր է եղել և չորս երկաթուղային, մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Ամենայն հավանականությամբ, ավտոմեքենան մտել է անցում, թեև արգելափակոցները, որոնք ճանապարհի մի մասն էին ծածկում, իջեցված են եղել։