Պետական եկամուտների անկախ վարչությունը (AADE) ուրբաթ հայտարարել է, որ Մինոկոս կղզում անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալման հարթակում ավելի քան 1 մլն եվրո գումարի հարկերի վճարումից խուսափելու փաստեր են հայտնաբերել, հաղորդում է  Kathimerini-ն։

Խաչաձև ստուգումների ու աուդիտների ընթացքում հարկային վարչությունը պարզել է, որ Միկոնոս կղզու «ուլտրալյուքս» դասի գրեթե 200 առանձնատներ գովազդվել և վարձակալման են տրվել վեբկայքի միջոցով՝ առանց որևէ փաստաթղթի և առանց հարկային վարչությունում գրանցման։

Առաջարկվել են նաև բազմաթիվ լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են սպասարկող անձնակազմի տրամադրում, երեկույթների և ընթրիքների կազմակերպում, շքեղ ավտոմեքենաների և զբոսանավերի վարձակալում։ Հարկերի վճարումից խուսափումը հասել է 5000 եվրոյի յուրաքանչյուր ակտիվի համար։