Չորս մարդ է զոհվել կիրակի օրը Մոչա կղզու մոտ օվկիանոսը ոչ մեծ ինքնաթիռի ընկնելու հետեւանքով: Ինչպես հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, ուղեւորներից մեկը ողջ է մնացել:
«Ինքնաթիռը, որում եղել են չորս ուղեւորներ եւ օդաչու, օդ է բարձրացել 14:21-ին եղանակային բարենպաստ պայմաններում, թռիչքից հետո այն ընկել է կղզուց 150 մ հեռավորության վրա գտնվող ջուրը։ Վարչությունը ցավով հաստատում է չորս մարդու մահը եւ հինգերորդ մարդու ծանր վիճակը, որը գտնվում է կղզու բժշկական հաստատությունում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Bio Bio ռադիոկայանի տվյալներով՝ ողջ մնացած ուղեւորուհին ինքնուրույն լողացել է մինչեւ ափ, որտեղ նրան նկատել են մարդիկ։ Կղզում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են մայրցամաքի հիվանդանոց։
Պատահարի պատճառները դեռ հայտնի չեն:





























