Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան նվազում են մոտ 1,3 տոկոսով՝ դրանով իսկ պահպանելով անկման տեմպը, որն սկսվել էր անցյալ շաբաթ՝ «գլոբալ տնտեսական խնդիրների» սպասումով, վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունը:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1,31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 80,29 դոլարի, իսկ WTI-ի հունիսյան ֆյուչերսների գինը՝ 1,34 տոկոսով՝ հասնելով 76,63 դոլարի:





























