G4 մակարդակի հզոր մագնիսական փոթորիկ է գրանցվել ապրիլի 23-ին։ Այս մասին հետազոտողները հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի կայքում։

«Ապրիլի 23-ի օրվա վերջում գրանցվել է ցածր էներգիայի պրոտոնների ներխուժում մերձերկրային տիեզերական տարածություն։ Շարունակվում է գեոմագնիսական դաշտի խոտորումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Գիտնականների դիտարկմամբ՝ վերջին օրվա ընթացքում Երկրի մագնիսական դաշտի խոտորման աստիճանը մի քանի անգամ բարձրացել է մինչեւ չորրորդ մակարդակ։ Ընդհանուր առմամբ, մագնիսական փոթորիկների սանդղակում կա հինգ մակարդակ, որոնցից G1-ը նշանակում է ամենաթույլ, իսկ G5-ը՝ ծայրահեղ ուժեղ:

G4 մակարդակը ենթադրում է ռադիոկապի, ինչպես նաեւ արբանյակային եւ ցածր հաճախականության ռադիոնավիգացիայի մի քանի ժամ տեւողությամբ խախտումներ։ Բեւեռափայլը դիտվում է ոչ միայն միջին լայնություններում, այլեւ արեւադարձային գոտիներում: