Մայիսի 5-ին Լուսնի կիսաստվերային խավարում տեղի կունենա։ Այս մասին հայտնել է Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունը։ Այս երեւույթը կարող են դիտել Ռուսաստանի շրջանների բնակիչները, բացառությամբ Չուկոտկայի եւ Թայմիրի: Լուսինը կանցնի Երկրի կիսաստվերով ուրբաթ՝ մայիսի 5-ին, ժամը 18:14-ից 22:31-ը: Այսպիսով, խավարումը կտեւի ավելի քան չորս ժամ: Պլանետարիում նշել են, որ հնարավոր է հետեւել այդ երեւույթին, եթե պարզ եղանակ լինի։
Լուսնի խավարած սկավառակը հստակ տեսանելի կլինի Անտարկտիդայից, Ասիայից, Հարավային եւ Արեւելյան Եվրոպայից, Ավստրալիայից, Աֆրիկայից, նշում է «360» հեռուստաալիքը: Մոսկվայում դիտմանը կարող են խանգարել տներն ու ծառերը, քանի որ Լուսինը հորիզոնից ցածր կլինի։





























